
Իվանիշվիլիի այցերից հետո Ադրբեջանը զայրացած է, Հայաստանը՝ խաբված, իսկ Թուրքիան՝ լքված. Խաչիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության անդամ, նախկին նախարար Գոգա Խաչիձեն Facebook-ի իր էջում մեկնաբանել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցերը հարևան երկրներ.
«Հարևան երկրներ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցերից հետո Ադրբեջանը զայրացած է, Հայաստանը՝ խաբված, իսկ Թուրքիան՝ լքված: Այնտեղ (Թուրքիայում) նախ հայտարարություններ արեցին, թե պետք է կառուցվի Ազիզիե մզկիթը, սակայն եկան այստեղ և հայտարարեց, որ պետք է կառուցվի այլ մզկիթ, ավելի լավը»:
Խաչիձեն, սակայն, չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի Իվանիշվիլիի այցերից հետո հարևան երկրներում ստեղծված իրավիճակի մասին: