
380 ընտրատեղամասերի արդյունքները. Ս. Սարգսյանը հաղթում է 65.59%-ով

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Հայաստանի 380 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։
Առաջատարն այս պահին գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ում ձայն են տվել 159 828 ընտրող (65.59%)։ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների թիվն այս պահին 74 162 է (30,44%)։
Հրանտ Բագրատյանն ստացել է 4454 ձայն (1,83%), Պարույր Հայրիկյանը՝ 2469 ձայն (1.01%), Անդրիաս Ղուկասյանը՝ 1139 (0.47%), Արման Մելիքյանը` 492 (0.20%), Վարդան Սեդրակյանը` 1128 (0.46%):