
Նադալը ցանկանում է մասնակցել Ինդիան-Ուելսին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է իր ապագա ծրագրերի մասին։
«Այս պահին ես միայն մտածում եմ Ակապուլկոյի մասին։ Պետք է օրեցօր աշխատեմ։ Տեսնենք, թե ինչպես հանդես կգամ այդ մրցաշարում։
Ուզում եմ հանդես գալ Ինդիան-Ուելսում, սակայն դա կախված կլինի միմիայն իմ ծնկի վիճակից։ Մնացածն այդքան էլ կարևոր չէ։ Կորտ վերադառնալուց հետո միայն 2 շաբաթ եմ խաղացել, ուստի բարդ է այս պահին ինչ-որ մեծ եզրակացություններ անել իմ մարզավիճակի մասին», – Նադալի խոսքերն է մեջբերում Tennis.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը