Թուրքիան եռափուլ վերահսկողություն է հաստատել Սիրիայի հետ սահմանին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները սկսել են ստուգման եռաստիճան համակարգ կիրառել Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի Ջիլվեգյոզու սահմանային անցակետում:

Փետրվարի 11-ին այդ անցակետում պայթել էր սիրիական համարներով մի ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել էր 9 սիրիացի և 3 թուրք, ինչպես նաև վիրավորվել էր 28 մարդ: Այժմ տրանսպորտային բոլոր միջոցներն ու անցորդները պետք է եռաշերտ ստուգում անցնեն բուֆերային գոտում՝ մինչև Թուրքիայի սահմանի հատումը:

Վերահսկողությունն իրենից ենթադրում է ռենտգենյան սարքավորման միջով անցնում, ավտոմեքենաների գրանցում և ստուգում, կասկածելի ավոտմեքենաների հավելյալ վերահսկողություն: Միայն այս բոլոր փուլերն անցնելուց հետո հերթը կհասնի անձնագրային վերահսկողությանն ու թուրքական սահմանի հատմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728