
Իրանը հուսով է Ռուսաստանի հետ սկսել Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի հետ համատեղ կսկսվի Բուշեհրի ատոմակայանաի երկրորդ բլոկի կառուցումը: Այս մասին այսօր Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն դեռ 2012 թվականի ամռանն էր հայտարարել, որ Ռուսաստանն Իրանի հետ բանակցություններ է վարում Բուշեհրի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցման շուրջ:
Սալեհին հավելել է, որ իրենք նաև հուսով են արագացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը տիեզերական ոլորտում: Ըստ Սալեհիի՝ Իրանն իսլամական 57 երկրներից միակն է, ով իր ուժերով արբանյակներ է արձակում, միակն է, ով կատարում է կլոնավորում: