ԱԷՄԳ-ի պատվիրակությունը մոտ ժամանակներս կայցելի Իրան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի տեսուչները մոտ ժամանակներս կայցելեն Իրան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Վերջինիս խոսքերով՝ ԱԷՄԳ-ի տեսուչների իրանական այցը կդառնա կարևոր նախապատրաստական քայլ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև առաջիկա հանդիպման համար, որն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով:

Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին, Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728