
Ներկայացվել է ռոբոտ, որը մաքրում է սմարթֆոնների էկրանը

Ճապոնական խաղալիքներ արտադրող Takara Tomy ընկերությունը ներկայացրել է փոքրիկ ռոբոտ` Automee S-ը, որի խնդիրն է մաքրել սմարթֆոնների և պլանշետների էկրանները: Գրում է Akihabara News-ը:
Automee S-ը oղակի տեսք ունի, դրա տրամագիծը մոտ 8 սմ է, իսկ քաշը՝ 82 գրամ է: Ռոբոտն իր երեք անիվների օգնությամբ շարժվում է էկրանի մակերեսով և մաքրում այն: Ռոբոտը համապատասխան տվիչների օգնությամբ կարողանում է որոշել էկրանի սահմանները և ըստ այդմ ՝ շրջադարձ կատարել:
Սմարթֆոնի էկրանի մաքրումը ռոբոտից պահանջում է մոտ 4 րոպե, իսկ պլանշետինը՝ մոտ 8 րոպե: Ռոբոտն աշխատում է մեկ մարտկոցի օգնությամբ:
Նոր ռոբոտը Ճապոնիայում վաճառքի կհանվի մարտի 28-ին: Այն կարժենա մոտ 17 դոլար: