Բաժիններ՝

Լեոն Փանեթան խոստովանել է, որ Բեն Լադենին վերացնելու հարցում օգտվել են կտտանքների մեթոդից

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանեթան անդրադարձել է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա Բեն Լադենի սպանությանը.

«Բեն Լադենի վերացման գործողության նախապատրաստման ու անցկացման ժամանակ կիրառվել են կտտանքներ: Ինչ վերաբերում է Zero Dark Thirty ֆիլմում նկարագրված կտտանքներին, որում ամերիկացի զինվորականները հարցաքննվողների գլուխներն իջեցնում են ջրի մեջ, ապա իրականում կիրառվել է «հարցաքննման այդպիսի մեթոդների» մի մասը»:

Դրա հետ մեկտեղ Փանեթան հերքել է ֆիլմի հիմնական գաղափարը, ըստ որի կտտանքներն առանցքային դեր են խաղացել ահաբեկչի մասին անհրաժեշտ տվյալների ստացման հարցում: Փանեթան հավելել է, որ հետախուզական տվյալների մեծ մասը հավաքել են ամերիկյան հատուկ ծառայությունները:

Հիշեցնենք, որ Ուսամա Բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսի 2-ին, Պակիստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս