
Ֆրանսիայում ներկայացվել է մեխանիկական վիթխարի կենդանիներից բաղկացած հավաքածուն (լուսանկարներ)

Bigpicture.ru-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացիներ Ֆրանսուա Դելառոզին և Պիեռ Օրեֆիսը Նանտում իրականացրած գեղարվեստական, զբոսաշրջային ու մշակութային նախագծի շրջանակներում ներկայացրել են մեխանիկական վիթխարի կենդանիներից բաղկացած իրենց հավաքածուն:
Այն իրենից ներկայացնում է Ժյուլ Վեռնի «հնարած աշխարհների», Լեոնարդո դա Վինչիի մեխանիկական տիեզերքի ու Նանտի արդյունաբերական պատմության համադրություն: Հավաքածուում առանձնանում է 12 մետրանոց մեխանիկական փիղը, որն ունակ է զբոսնել այգում, թափահարել ականջները, բարձրաձայն շեփորահարել և ջրել անցորդներին: