
Գորիսի մոտ ձնաբքի մեջ են մնացել մի քանի մեքենաներ

Փետրվարի 4-ին, ժամը 05.09-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-5-րդ կմ-ում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.17-ի դրությամբ երկու ավտոմեքենաներ դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով և շարունակում են ընթացքը: Մինչ «Որսմար» ՍՊԸ-ի աշխատակիցների դեպքի վայր հասնելը` ժամը 06.20-ի դրությամբ հրշեջ-փրկարարների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս են բերվել 4 ավտոմեքենաներ և շարունակում են ընթացքը: Ժամը 07.25-ի դրությամբ ձնակույտից դուրս է բերվել ևս 6 ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարներիի կողմից տեղում իրականացվում է հերթապահություն: