
Ջուլիան Ասանժը մտադիր է առաջադրվել Ավստրալիայի Սենատի ընտրություններում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է իր թեկնածությունն առաջադրել իր հայրենի Ավստրալիայում այս տարի կայանալիք Սենատի ընտրություններում: Ներկայումս Ասանժն ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Դրանով իսկ նա թաքնվում է Շվեդիային հանձնվելուց, ուր նրան կասկածում են սեռական հանցագործությունների մեջ: Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 14-ին: Նշվում է, որ Ասանժը մեծ հանրաճանաչություն է վայելում Ավստրալիայում: