Բաժիններ՝

Փարիզում անցկացվել է խոշոր ակցիա՝ ի աջակցություն միասեռ ամուսնությունների օրինականացման

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Փարիզում անցկացվել են զանգվածային ակցիաներ՝ ի աջակցություն միասեռ ամուսնություններն օրինականացնելու վերաբերյալ Ֆրանսիայի իշխանությունների մտադրության: Ոստիկանության գնահատմամբ՝ քայլերթին մասնակցել է մոտ 125.000 ցուցարար, ինչը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա դեկտեմբերին անցկացված համանման ակցիաների ցուցանիշը:

Գործակալությունն ընդգծում է, որ հունվարին միասեռ ամուսնությունների դեմ Փարիզում անցկացված ակցիային մասնակցել է մոտ 340.000 մարդ: Ակնկալվում է, որ Ֆրանսիայի խորհրդարանն այդ օրինագիծը քննարկելու է վաղը և առկա է բավական բարձր հավանականություն, որ այն կընդունվի, քանի խորհրդարանի մեծամասնությունը զբաղեցնում են սոցիալիստները, որոնք հանդես են գալիս միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին:

Ֆրանսիայում անցկացված վերջին հարցումները ցույց են տվել, որ միասեռ ամուսնություններին աջակցում է ֆրանսիացիների 63 տոկոսը: Տվյալ օրենքի ընդունումից հետո Ֆրանսիան կդառնա աշխարհի 12-րդ և ԵՄ-ի 6-րդ երկիրը, ուր ամբողջությամբ օրինականացվել են միասեռ ամուսնությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031