
Լևոն Տեր–Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել. մամուլ

«Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ մեր աղբյուրները, բացի վերջին շրջանում կուտակված խնդիրներից, այստեղ նոր խնդիր է առաջացել՝ Լևոն Տեր–Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել. Տեր-Պետրոսյանը, որ մշտապես և անվերապա վստահել ու հավատացել է Զուրաբյանիև, պարզել է, որ վերջինս այնքան էլ անկեղծ ու բաց խաղացող չի եղել ոչ այնքան քաղաքական, որքան նյութատեխնիկական խնդիրները կարգավորելու հարցում։ Եվ ՀԱԿ առաջնորդը սկսել է կասկածով վերաբերվել իրավահաջորդի ընտրությանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Չնայած Տեր-Պետրոսյաևին ավելի լավ ճանաչողները պնդում են, որ դա ընդամենը մարտավարություն է՝ առաջին նախագահը պարզապես մանևրում, ժամանակ է շահում, որպեսզի վերջին շրջանում բոլորի կողմից անվստահության արժանացած Լևոն Զուրաբյանի նկատմամբ գործընթացները սառեցվեն՝ մինչև ընտրությունների ավարտ, որից հետո կերևա՝ արդյո՞ք իրենք իրականացնում են ԲՀԿ-ին միանալու գաղափարը, իրավահաջորդ դարձնելով Զուրաբյանին, թե՞ այլ լուծում են գտնում»։