
Հենրիխ Մխիթարյանը վերջապես գրավում է Զենիթի դարպասը (տեսանյութ)

Աբու Դաբիում «Շախտյորի» և «Զենիթի» միջև ընթացող ստուգողական խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում:
Հանդիպման 21-րդ րոպեին Մխիթարյանըի ակտիվ մասնակցությամբ «Շախտյորը» բացել էր հանդիպման հաշիվը. Գուբոչանն ինքնագոլ էր գրանցել: Սկզբում գոլը գրանցվել էր Մխիթարյանի օգտին։
«Զենիթը» Զիրյանովի գոլի շնորհիվ հավասարեցրել էր հաշիվը, սակայն 39-րդ րոպեին Հենոն գեղեցիկ ոճով առաջ է մղել ուկրաինական ակումբին:
Առաջին խաղակեսն ավարտվել է 2:1 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը