Բաժիններ՝

Մոսկվայից Երևան մեկնած ինքնաթիռում ծեծկռտուք է բռնկվել

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ S7 ընկերությանը պատկանող ինքնաթիռում, որը Մոսկվայից մեկնում էր Երևան, ծեծկռտուք է բռնկվել: Միջադեպը գրանցվել է ինքնաթիռի վայրէջք կատարելու ժամանակ, երբ սրահի հետին շարքերում գտնված երկու ուղևորներ սկսել են վիճաբանել միմյանց հետ: Ապա նրանցից մեկը հարվածել է մյուսի դեմքին, և սկսել է հարձակվել բոլորի վրա, ովքեր իրեն դիտողություն են արել:

Ուղևորներն ինքնաթիռի անձնակազմին խնդրել են էլեկտրաշոկ կիրառել կռվարարի նկատմամբ, սակայն դա տեղի չի ունեցել: Դրա փոխարեն խուլիգանին բռնի ուժով քարշ են տվել դատարկ վիճակում գտնվող բիզնես-սրահ և պահել այնտեղ մինչև ինքնաթիռի վայրէջք կատարելը: Ռուսական НТВ հեռուստաընկերության տվյալներով՝ վայրէջքից հետո կռվարարը ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031