Աշխարհի 5 ամենահարուստ մարզիկները (լուսանկարներ)
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզիկների ցանկը:
1.Առաջին տեղում ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն է, ով 2012 թվականին վաստակել է 85 մլն դոլար: Մեյվեզերն ինքն է հանդիսանում իր փրոմոութերը, և այդ պատճառով էլ կարողացել է նման գումար վաստակել:
2.Երկրորդ տեղում նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է՝ Մենի Պակյաոն: Նա 56 մլն դոլար է աշխատել նախորդ տարի, իսկ Monster Energy, Nike և Hewlett-Packard ապրանքանիշերի գովազդից՝ ևս 6 մլն դոլար:
3.Բոլոր ժամանկների ուժեղագույն գոլֆիստ Թայգեր Վուդսը 3-րդն է այս ցանկում: Վերջինիս եկամուտը կազմել է 59.4 մլն դոլար, որից ընդամենը 4.4 միլիոնն է նա աշխատել դաշտում, մնացած 55 միլիոնը Վուդսը վաստակել է Tag Heuer, Nike и Gillette ապրանքանիշերի գովազդից:
4.Ամերիկացի հանրահայտ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը զբաղեցրել է չորրորդ տեղը: Նրա եկամուտը կազմել է 53 մլն դոլար, որից 40-ը՝ Nike, McDonald’s, Coca-Cola, State Farm, Dunkin’ Donuts և Baskin Robbins ֆիրմաների ապրանքները գովազդելու համար:
5.Լավագույն 5-յակը եզրափակում է վերջին 10-ամյակի ուժեղագույն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացին 52.7 մլն դոլար է աշխատել 2012 թվականին՝ 7.7 միլիոնը՝ կորտում, իսկ 45 միլիոնը՝ Nike-ի, Rolex-ի, Wilson-ի և Credit Suisse-ի գովազդներից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը