Դեդ Հասանի սպանությունը կարող է պատվիրած լինել ամենահարուստ «օրենքով գողը». Յուրի Վերշով
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության կրմինալ մեկնաբան Յուրի Վերշովն այսօր ուղիղ եթերում հայտարարել է, որ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահը կրիմինալ խմբավորումների միջև ակասկած հանգեցնելու է ունեցվածքի վերաբաժանմանը և սպանդի իրականացմանը: Վերշովի խոսքերով՝ կրիմինալ աշխարհի հեղինակությունների սպանությունները կշարունակվեն ողջ 2013 թվականի ընթացքում:
Յուրի Վերշովը ենթադրում է, որ Դեդ Հասանի սպանությունը կարող է պատվիրած լինել «օրենքով գող» Ռովշան Ջանիևը: Փորձագետն ընդգծել է, որ երկու կրիմինալ հեղինակությունների դիմակայությունը շարունակվում է շատ վաղուց.
«Ասլան Ուսոյանը կրիմինալ աշխարհի վառ ներկայացուցիչներից մեկն էր: Բոլոր հանցավոր խմբերը նրան վճարում էին եկամուտ, նրան գումար էին տալիս անգամ լեգալ բիզնեսի համար: Վերջերս սկսեցին դիտարկել այն վարկածը, որ Ուսոյանի դեմ իրականացված առաջին մահափորձը կապված է կրիմինալ մեկ այլ հեղինակության՝ Ռովշան Ջանիևի հետ:
Ռովշան Ջանիևը համարվում է ամենահարուստ «օրենքով գողը»: Այդ մարդը հավակնում էր բոլոր ադրբեջանցիների շրջանում առաջատարի դերին: Նրա վերահսկողության տակ է գտնվում մոսկովյան տարածաշրջանի շուկաների մեծ մասը: Ներկայումս նա վերածվել էր Դեդ Հասանի դեմ ընդդիմադիր առաջնորդներից մեկի»:
Նշվում է, որ ժամանակին Ասլան Ուսոյանը քանիցս հայտարարել է, որ ընդդիմադիր կրիմինալ առաջնորդ Ռովշան Ջանիևը պլանավորել է սպանել իրեն:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Յուրի Վերշովը կանխատեսել էր, որ 2013 թվականին սպասվում է «գողական աշխարհի» խոշոր պատերազմ: