Բաժիններ՝

Լոնդոնում ուղղաթիռը բախվել է ամբարձիչ կռունկին (տեսանյութ, լուսանկարներ)

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Լոնդոնի կենտրոնում՝ երկաթուղային կայարանի հարևանությամբ, ուղղաթիռ է ընկել: Դրա հետևանքով զոհվել է երկու մադր, որոնցից մեկը հանդիսացել է օդաչուն:

Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 9 մարդ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ճգնաժամային: Մնացածն ավելի թեթև վնասվածքներ են ստացել: Ականատեսների վկայությամբ՝ ուղղաթիռը բախվել է ամբարձիչ կռունկի աշտարակին՝ ինչից հետո ուղղաթիռում հրդեհ է բռնկվել: Ամբարձիչ կռունկը ստացած հարվածից շրջվել է և ընկել գետին: Դրա հետևանքով այրվել է մի քանի ավտոմեքենա:

Ուղղաթիռն իր հերթին ընկել է բրիտանական MI6 արտաքին հետախուզական ծառայության շտաբ-բնակարանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

1

2

3

4

5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031