Բաժիններ՝

Հնդկուհին 40 տարում տնկել է մոտ 400.000 ծառ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի բնակչուհի Ռաջ Շարմեն 60 տարեկան է, որից 46 տարին հատկացրել է Ուտտար-Պրադեշ նահանգի հայրենի Գազիաբադ քաղաքի բնապահպանական տարբեր ծրագրերին:

Նա զգալի ներդրում է ունեցել 40 զբոսայգիների կանաչապատման գործընթացում՝ դրանցում տնկելով մոտ 400.000 ծառ: Հնդկուհին ծառեր է տնկել նաև իր տան մոտ, ուր հավաքվում են թռչունները և սկյուռերը, ինչպես նաև «Մաու» մականվամբ կապիկը, որին նա օրական կերակրում է երկու անգամ:

Հնդկուհին չի պատրաստվում բավարարվել իր ձեռքբերումներով՝ պլանավորելով իր երեխաների հետ տնկել ևս մինչև մեկ միլիոն ծառ: Այդ նպատակով նա օրական տնտեսում է մոտ 20 հնդկական ռուփի (50 ցենտ) և իր կտակում գրել է, որ իր երեխաները կարող են ժառանգություն ստանալ միայն իր երազանքի կատարման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս