
Չիկագոյի օդանավակայանում առգրավվել է 18 մարդկային գլուխներով բեռ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չիկագոյի O’Hare միջազգային օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները առգրավել են մի բեռ, որում գտնվել են մարդկային 18 գլուխներ: Այս մասին հայտնել են տեղի թերթերը:
Առգրավված բեռն ԱՄՆ է հասցվել Իտալիայից և նախատեսված է եղել բժշկական հետազոտությունների համար: Օդանավակայանի աշխատակիցները ստիպված են եղել առգրավել այդ բեռը՝ կապված համապատասխան փաստաթղթերի ձևակերպման ենթադրյալ խախտումների հետ: