Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին. մամուլ
«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այս տարի հրաժեշտ կտա իր պաշտոնին: Սեպտեմբերին կլրանա նրա պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որից հետո Աժ-ն ՀՀ նախագահի առաջարկությամբ նոր դատախազ է նշանակելու:
Ըստ «Ժոդովուրդի» տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում Աղվան Հովսեփյանին կրկին այդ պաշտոնում տեսնել, բայց և դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու: Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ այդ հարցին նախատեսված է անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում, որ Աժ-ն Աղվան Հովսեփյանին գլխավոր դատախազ էր նշանակել 2007 թ. սեպտեմբերի 13-ին: