Բաժիններ՝

Շուշան Պետրոսյանը վրդովված է. նրան չեն հրավիրել երգելու. մամուլ

«Այս տարվա ամանորյա միջոցառումներին Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը որևէ ձևաչափով չմասնակցեց. նրա երգերը հնչում էին միայն արխիվային կադրերով։ «Ժողովուրդը» փորձեց Շուշանից անձամբ պարզել, թե ինչու այլևս չի երգում, հոգնե՞լ է, թե՞ մանդատն է խանգարում։

Մեզ հետ զրույցում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ երգչուհին հայտնեց, որ իրեն ոչ մի հեռուստաընկերությունից չեն հրավիրել տոնական ծրագրերին մասնակցելու։ «Հեռուստաընկերությունների այս մոտեցումը կբացատրեմ նրանց նեղամտությամբ։ Կարծել են, որ պատգամավոր եմ և կմերժեմ իրենց հրավերը»,-վրդովված նշեց Շուշան Պետրոսյանը՝ հավելելով որ երգն իր կյանքն է, ինչպե՞ս կարող էր մերժել երգելու հրավերը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031