Այս նախագահից անակնկալներն անհավանական են. մամուլ
«Աոավոտի» հետ զրույցում վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանն անդրադառնալով հարցին, թե նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրությունը ի՞նչ կարող է տալ հասարակությանը՝ նկատեց.
«Նոր սկզբունքներ, արժեքներ, գերակայություններ կամ գործելաոճ չեմ ակնկալում, նույնիսկ եթե փողհարվում են դրանք, քանի որ այս նախագահի կարողություններին, նախընտրություններին, աշխարհայացքին ու շրջապատին հանրությունը քաջատեղյակ է՝ ոչ թե հինգ, այլ քսանհինգ տարվա փորձից, ուստի անակնկալներն անհավանական են»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը։