Ռոբերտ Քոչարյանի վերջին վատությունը Սերժ Սարգսյանին. մամուլ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերւո Քոչարյանը «Մեդիամաքսին» տված իր երեկվա հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու չի վերադառնում ակտիվ քաղաքականություն, որպես առաջին պատճառ նշել է.
«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա։ Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին՝ որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է»»,- հիշեցնում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Ուշագրավ է նաև, որ Քոչարյանն է այսպես բացահայտ տարբերակում դնում հայաստանցու և ղարաբաղցու միջև։ Մինչդեռ նախագահի պաշտոնում աշխատած տարիներին ինքը նախկինում մշտապես հայտարարել է, թե անթույլատրելի է սեպ խրել հայաստանցու և ղարաբաղցու միջև։
«Մենք բոլորս կշահենք, եթե իրոք համարենք, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է»,– դեռ 2005թ. ապրիլի 12-ին ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ ասել էր Քոչարյանը։
Ու սա, թերևս, կարելի է համարել Քոչարյանի վերջին վատությունը Սերժ Մարգսյանին, քանի որ օսլայած մազերով երիտասարդները մշտապես փորձում են Ս. Սարգսյանից հայաստանցու կերպար ձևավորել՝ անընդհատ նշելով, որ նա ծնվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Եվ ահա Քոչարյանը փչացրեց»։