Բաժիններ՝

ՀՀԿ-ն կապահովի լրագրողների կոմֆորտը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամբողջովին «թյունինգ» արված ՀՀԿ գրասենյակում և շտաբում մտածե՞լ են արդյոք լրագրողների մասին, որոնք ընտրությունների ժամանակ երբեք տեղ չեն ունեցել աշխատելու, դրսում՝ ցրտին, բքին, սառնամանիքին, պատի տակ, Գևորիկի կողքին, սպասել են, միևչև ավարտվեն ընտրությունները, Սերժ Սարգսյանը մտնի-դուրս գա ՀՀԿ շենքից։

Քանի որ ընտրությունները, որպես կանոն, միշտ ձմռանն են եղել, իսկ ՀՀԿ–ն իշխող կուսակցություն է 98-ից ի վեր։ Հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրություններում լրագրողների համար «պրես-կենտրոն» ստեղծվի ՀՀԿ նորանորոգ համալիրում՝ հարցրինք ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովին։

«Նախ՝ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, և լրագրողներն այլևս, Ձեր ասած՝ «պատի տակ» չեն կանգնում, շենքի վերանորոգումից հետո, այս էլ որերորդ անգամ, ԳՄ նիստերի ընթացքում լրագրողներն սպասում են իրենց հատկացված առանձին սենյակում՝ գրադարանում, որտեղ, ի դեպ, նախկինում տեղի էին ունենում ԳՄ նիստերը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, և նորմալ պայմաններում աշխատում։ Բուն ընտրությունների օրը ևս մենք նման հնարավորություն կընձեռենք Հայաստանում գործող հիմնական կայքերի և լրատվամիջոցների լրագրողների համար՝ իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս