Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի տարակուսելի հիմնավորումը. մամուլ

«Փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին չմասնակցելու և, որպես նախագահի թեկնածու չառաջադրվելու իր որոշման հիմնավորումներն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը, երեկ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում։

Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ հասարակության մեջ առաջիկա նախագահական ընտրություններին իր մասնակցության «որոշակի սպասումներ» կային, ուստի հարկ է համարել բացատրություններ տալ։ Նա առանձնացրել է չառաջադրվելու երեք հիմնական պատճառ, որոնցից առնվազն աոաջինը՝ խիստ տարակուսանք է առաջացնում։

«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»,-հայտարարել է Քոչարյանը։

Փաստորեն Ռ.Քոչարյանը խոստովանում է, որ ՀՀ իշխանությունը բռնազավթած խունտայի ներկայացուցիչների համար, որի կարկառուն ներկայացուցիչներն են Քոչարյանն ու Սարգսյանը, ղարաբաղցի լինել-չլինելու հանգամանքը որոշիչ է նախագահի թեկնածու աոաջադրվել-չառաջադրվելու համար։ Մինչդեռ, երբ արդեն տարիներ շարունակ ընդդիմադիրները պնդում էին, որ ՀՀ-ում ղարաբաղցիների կլանն է իշխում, պաշտոնները բաժանվում են ըստ այդմ, նրանց մեղադրում էին ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու մեջ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս