Vertu հեռախոսների նոր մրցակիցը (լուսանկարներ)
Թանկարժեք ժամացույցներ ու էլեկտրոնային տեխնիկա արտադրող շվեյցարական Gresso ընկերությունը ներկայացրել է Gresso Luxor World Time շքեղ բջջային հեռախոսը, որը կարող է հավակնել դասվելու լյուքս դասի հեռախոսների շարքին: Gresso ընկերությունը վաղուց է զբաղվում լյուքս դասի էլեկտրոնային տեխնիկայի արտադրությամբ:
Այս անգամ Gresso-ի դիզայներներն ու ինժեներները որոշել են իրենց հաճախորդների համար ստեղծել էլեգանտ, խիստ և շատ թանկարժեք բջջային հեռախոս: Gresso Luxor World Time-ը ստեղծված է տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա, իսկ հեռախոսի ժամացույցը` ժամանակով ստուգված հնագույն շվեյցարական տեխնոլոգիայով: Հեռախոսը բաղկացած է իրարից անկախ 6 ժամացուցային մեխանիզմներից, որոնք տեղադրված են հետին պանելի վրա:
Ժամացույցներից 5-ը ցույց են տալիս այնպիսի համաշխարհային կենտրոնների ժամերը, ինչպիսիք են Տոկիոն, Մոսկվան, Լոնդոնը, Փարիզը և Նյու Յորքը: Վեցերորդ ժամացույցը հեռախոսի սեփականատերն ինքն է կարգավորում` կախված իր գտնվելու կամ բնակության վայրից: Յուրքանչյուր ժամացույցն ունի 10 տարվա ինքնուրույն աշխատանքի հնարավորություն, ինչը վկայում է շվեյցարական բացառիկ որակի և վարպետության մասին: Luxor World Time-ը կազմված է շատ ճկուն և թեթև տիտանային համաձուլվածքից, որն իր հերթին՝ պատված է բարձրտեխնոլոգիական մշակում անցած կերամիկայի շերտով: Հեռախոսի հետին հատվածը պատված է բարձրորակ կաշվով, իսկ դիմային մասին տեղադրված է 18 կարատանոց ոսկի: Gresso Luxor World Time-ի ստեղնաշարը ստեղծված է 32 կարատ ընդհանուր կշռով սապֆիրից:
Gresso-ի բջջային հեռախոսը հագեցած է 240×320 փիքսել ունեցող TFT էկրանով: Դիսփլեյը բաղկացած է 97 կարատ կշռով 2 սապֆիրե ապակիներով: Այդպիսի ապակիներով են պատված նաև ժամացույցները: Հեռախոսն աշխատում է GSM ցանցերում. առայժմ չի գործում 3 G ստանդարտը, սակայն մասնագետները խոստանում են առաջիկայում լուծել այդ խնդիրը: Gresso-ի հեռախոսն ունի 30 մեգաբայթ հիշողություն, սակայն այն կարող է ավելացվել microSD քարտի միջոցով:
Gresso Luxor World Time-ը ունի նաև 2 մեգափիքսել որակի տեսախցիկ, մուլտինվագարկիչ, ներկառուցված մոդեմ, FM ռադիոընդունիչ և ձայնագրիչ: Հեռախոսն աշխատում է Bluetooth 2.2 համակարգում: Gresso Luxor World Time-ի գինը` կախված թանկարժեք մետաղների և քարերի քանակից` տատանվում է 5-8.5 հազար դոլարի սահմաններում: