Հայերը լեհ իրավապահների համար խնդիրներ չեն առաջացնում. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
Հայերը իրավապահ մարմինների համար խնդիրներ չեն առաջացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինկիին՝ խոսելով Լեհաստանում հայկական համայնքի մասին: «Ինչ էլ որ այնտեղ ասեն, ներգաղթյալի կյանքը քաղցր չէ: Ապրելու հնարավորություններ ստեղծելու համար մարդիկ երբեմն ընտրում են անօրինական ճանապարհներ: Բայց հայերը ծանր հանցագործությունների մեջ նկատելի չեն: Վերջին ժամանակներս ավելի շատ հայեր են որոշել մնալ Լեհաստանում` մշտական բնակության համար: Մենք ուրախ ենք, բարի գալուստ»,-ասել է դեսպանը: