Բաժիններ՝

Որքանո՞վ է ավելացել աշխարհի ամենահարուստ մարդկանց հարստությունը

Աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց կարողությունը 2012 թվականի ընթացքում աճել է 241 միլիարդ դոլարով և հասել է 1.9 տրիլիոնի։ Այս մասին նշված է Bloomberg Billionaire Index-ում։

Իրենց կարողությունն ամենից շատ ավելացրել են այն միլիարդատերերը, որոնց գումաները ներդրված են հեռահաղորդակցության ոլորտում։

Տարվա հաջողակը իսպանացի Ամանսիո Օրտեգան է՝ Inditex առևտրային ցանցի հիմնադիրը։ Նրա կարողությունն աճել է 22.2 միլիարդ դոլարով և այժմ կազմում է 57.5 միլիարդ։ Այսպիսով, ամենահարուստ մարդկանց ցանկում Օրտեգան առաջ է անցել Ուորեն Բաֆեթից և զբաղեցնում է երրորդ տեղը։

Ինչ վերաբերում է անհաջողակներին, ապա տարվա ընթացքում ամենից շատ կորուստները՝ 10.1 միլիարդ դոլարի չափով, ունեցել է բրազիլացի Այկե Բատիստան։ Ի դեպ, Բատիստան հայտարարել էր, որ 2015 թվականին ինքը դառնալու է աշխարհի ամենահարուստ մարդը։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս