2013 թվականի ամենաարտասովոր տնտեսական կանխատեսումների տասնյակը
Դանիական Saxo Bank ներդրումային բանկը հրապարակել է 2013 թվականի ամենաարտասովոր տնտեսական կանխատեսումների տասնյակը: Բանկի գլխավոր տնտեսագետ Սթին Ջակոբսենի խոսքերով՝ «շոկային կանխատեսումների» արժեքը կայանում է նրանում, որ նա ներդնողներին սովորեցնում է մտածել՝ դուրս գալով նեղ շրջանակներից և զգոն լինել անցանկալի անակնկալներից:
1. DAX-ի ինդեքսն ընկնելու է 33 տոկոսով – Չինաստանում տնտեսական աճի դանդաղումը կարող է կանգնեցնել Գերմանիայի արդյունաբերական էքսպանսիան: Դա կհանգեցնի սպառողների վվստահության կորստին և բաժնետոմսերի գնի փլուզմանը: Սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշի անկումը և այդ երկրում քաղաքական անորոշության ուժեղացումը կխորացնի եվրոպական պարտքային ճգնաժամը: Դրա հետևանքով գերմանական ընկերությունների բաժնետոմսերը կկորցնեն իրենց շուկայական արժեքի 1/3-ը: DAX-ի ինդեքսը կընկնի 33 տոկոսով՝ մինչև 5000:
2. Ճապոնիայում ազգայնացվելու են էլեկտրոնիկայի արտադրողները – Ճապոնական էլեկտրոնային արդյունաբերությունը, որով հայտնի է այդ երկիրը, ներկայումս անկում է ապրում՝ չդիմանալով հարավ-կորեական ընկերությունների հետ մրցակցությանը: Ճապոնական երեք հսկաների (Sharp, Panasonic և Sony) տարեկան վնասները կգերազանցեն 30 միլիարդ դոլարը, ինչն ուժգնորեն կվնասի նրանց վարկունակությանը: Ճապոնական կառավարությունն ազգայնացնելու է ինդուստրիայի առանցքային խաղացողներին, ինչպես որ տարիներ առաջ ԱՄՆ-ի իշխանությունները ճգնաժամի ժամանակ իրենց ձեռքում կենտրոնացրին ամերիկյան ավտոմոբիլաշինական հսկաներին:
3. Սոյայի պտուղները թանկանալու են 50 տոկոսով – 2012 թվականի անբարենպաստ եղանակը կործանիչ ազդեցություն ունեցավ ցանքատարածքների վրա աշխարհի բոլոր շրջաններում: Սոյայի պտուղների պաշարներն ԱՄՆ-ում գտնվում են իննամյա մինիմումում, ինչի հետևանքով նոր բերքի գները վտանգավոր կախվածության մեջ են ընկել եղանակային հետագա աղետներից: Գնաճի մեջ իր դերն ունեն նաև կենսավառելիքի պահանջարկի աճը, չարաշահորդները, որոնք պատրաստ են մուտք գործել շուկա և 50 տոկոսով բարձրացնել սոյայի պտուղների գները:
4. Մեկ ունցիա ոսկու գինը նվազելու է մինչև 1200 դոլարի – 2013 թվականին ԱՄՆ-ի վստահ տնտեսական վերականգնումը կզարմացնի ներդնողներին և հատկապես նրանց, ովքեր դոլարները թաքցրել են այնպիսի հանգիստ տեղ, ինչպիսին որ ոսկին է: Այդ գործոնը, ինչպես նաև տնտեսական աճի թուլացումից և գործազրկության աճից տառապող Չինաստանում ու Հնդկաստանում ոսկու պահանջարկի աճի կրճատումը կգործարկի ոսկու վաճառքի նոր փուլ: Թանկարժեք մետաղը, որի մեկ ունցիան ներկայումս արժե 1685 դոլար, նվազելու է մինչև 1200 դոլարի:
5. Մեկ բարել նավթի գինն ընկնելու է մինչև 50 դոլարի – ԱՄՆ-ում շարունակվում է էներգակիրների արտադրությունը, ինչը գլխավորապես կատարվում է արտադրական տեխնոլոգիաների կատարելագործման հաշվին, ինչպիսին որ թերթաքարային հանքերի խոր հորատումն է: ԱՄՆ-ում կայուն աճում է հում նավթի արդյունահանումը, նրա պաշարների մակարդակն արդեն իսկ հասնում է 30-ամյագ ագաթնակետին, իսկ արտահանման հնարավորությունները սահմանափակ են: Արդյունքում, WTI տիպի թեթև նավթի գնանշումը կհայտնվի ճնշման տակ և ներկայիս 90 դոլար/մեկ բարելից աստիճանաբար կնվազի մինչև 50 դոլարի/մեկ բարելի:
6. Ճապոնական իենն (JPY) արժեզրկվելու է մինչև մեկ դոլարը 60 իենի –Ճապոնիայում իշխանության է եկել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ խոստանալով Կենտրոնական բանկին ստիպել անցում կատարել ագրեսիվ դրամական քաղաքականության: Վախենալով իենի թուլացումից՝ ճապոնական ներդնողները ռիսկերի կրճատման համար հայրենիք են վերադարձնելու արտասահմանում իրենց կուտակումների մի մասը՝ իենին զրկելով «խաղաղապաստանի» և համաշխարհային ուժեղագույն արժույթի կոչումից: Ճապոնական արժույթի փոխարժեքը ներկայիս 1 դոլար/84 իենից նվազելու է մինչև 1 դոլար/60 իենի:
7. Շվեյցարական ֆրանկը թանկանալու է – Եվրոգոտու թուլացման ռիսկերն ուժեղանալու են Իտալիայի ընտրությունների, Իսպանիայի անջատողական շարժումների և Հունաստանի խնդիրների պատճառով: Արժութային բլոկի ճակատագրի հետ կապված մտավախությունները ներդնողներին կմղեն իրենց կապիտալի հոսքն ուղղել Շվեյցարիա, որի իշխանությունները կորոշեն, որ ավելի լավ կլինի բարձրացնել շվեյցարական ֆրանկի փոխարժեքը, քան կուտակել չափազանց մեծ արժութային պաշարներ, որոնք հասել են ազգային ՀՆԱ-ի 100 տոկոսանոց մակարդակի: Դրա հետևանքով, EUR/CHF զույգը ներկայիս 1.2 մակարդակից նվազելուէ մինչև 0.95 պատմական մինիմումի:
8. Հոնգկոնգն իր դոլարը կապելու է յուանի հետ – Հոնգկոնգը հրաժարվելու է իր արժույթը կապել ԱՄՆ դոլարի հետ և փոխարենն այն կապելու է չինական յուանի հետ: Ասիայի այլ երկրներն ազդանշանելու են նրա օրինակին հետևելու իրենց ցանկության մասին:Դա կուժեղացնի յուանի փոխարժեքի տատանումը, քանի որ չինական կառավարությունը կորցնելու է իր արժույթը կոշտորեն վերահսկելու ունակությունը: Տվյալ քայլը Հոնգկոնգին հնարավորություն կտա վերածվելու արժույթի առևտրի հիմնական համաշխարհային կենտրոններից մեկի և յուանի առևտրի գլխավոր կենտրոնի:
9. Դեֆոլթին Իսպանիայի մերձեցումը – Քանի որ իսպանական հասարակությունում լարվածությունը հասել է այնպիսի թեժացման, որ միանգամից մի քանի նահանգներ փորձում են անջատվել, երկրի կառավարությունը չի կարողանա գնալ սոցիալական ծախսերի հետագա կրճատմանը: 2013 թվականին պետությունը կհայտնվի փլուզման շեմին, Իսպանիայի պարտքային արժեթղթերի վարկանիշները կընկնեն մինչև «աղբային մակարդակի», իսկ տոկոսադրույքները կտրուկ կաճեն մինչև 10 տոկոս՝ դեֆոլթից ապահովագրությունների արժեքի միաժամանակյա բարձրացման հետ մեկտեղ:
10. ԱՄՆ-ի 30-ամյա պարտատոմսերի դրույքները կրկնապատկվելու են – ԱՄՆ Դաշնային համակարգի զրոյական տոկոսադրույքների քաղաքականությունը ներդնողներին մղելու է հրաժարվել եկամուտների ֆիքսումից: Ներկայումս ամերիկյան 30-ամյա պարտատոմեսերի եկամտաբերությունը կազմում է տարեկան 3 տոկոսից էլ պակաս, ինչն ինֆլյացիայի մակարդակից ցածր է: Այդպիսի արժեթղթեր ունեցողները փաստացիորեն փող են կորցնում և մտածում են ավելի շահավետ ներդրումների մասին: 2013 թվականին նրանք իրենց կապիտալը դնելու են արժեթղթերում՝ ոգեշնչվելով 2012 թվականին ֆոնդային ինդեքսների 14 տոկոսանոց աճից: Պարտատոմսերի շուկան քիչ մեծ է, քան արժեթղթերի շուկան և նրա ֆոնդերից 10 տոկոսի փոխադրումն արժեթղթերի մեջ կհանգեցնի ֆոնդային շուկայի 30 տոկոսանոց մեծացմանը: Դա ամերիկացի կարգավորողներին կմղի կրկնապատկելու պարտատոմսերի տոկոսադրույքները: