Բաժիններ՝

Ռեալը չի հաղթում Էսպանյոլին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Էսպանյոլին» և վաստակած 33 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

31-րդ րոպեին Գարսիան առաջ մղեց հյուրերին, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը: Ընդմիջումից ընդամենը 3 րոպե անց Կոենտրաուն հաշիվը դարձրեց 2:1: Այդուհետ «արքայական» ակումբի ֆուտբոլիստները մի քանի անգամ կարող էին ավելացնել հաշվի տարբերությունը, սակայն արդյունավետ չօգտագործեցին իրենց պահերն ու պատժվեցին. 88-րդ րոպեին Ալբինը հաշիվը դարձրեց 2:2 և 1 միավոր պարգևեց իր թիմին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս