ՀԱԿ-ը պետք է խաղար իր խաղը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Հրապարակային քաղաքականություն Հայաստանում գոյություն չունի, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են միանձնյա, դրանց ընդունման ընթացքն ու մեխանիզմը թափանցիկ չեն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ վիճակը ձևակերպել է շատ դիպուկ` «ինչ որ անում է Լևոն Տեր-Պետրոպւսնը, ճիշտ է անում»: Եվ նույնը, ըստ էության, ասում են նաև Սերժ Սարզսյանի և Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները:
Նման իրավիճակը բերում է առնվազն երեք հետևանքների` ա/ վերոհիշյալ անձինք, անկախ իրենց անձնական հատկանիշներից, գործնականում զրկվում են ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, բ/ նրանց շրջապատող մարդիկ պարտադրված են արդարացնել և գովերգել իրենց առաջնորդների ամեն մի բայլ, 3/ այդ քայլերը կարող են բացատրել միայն դրանց «հեղինակները», որովհետև մնացածներն իսկապես չգիտեն դրանց դրդապատճառները և բացի ձոներ հնչեցնելուց` ոչինչ չեն կարող անել:
Օրինակ` մեկնաբանությունների եւ վերլուծությունների հեղեղում չհնչեց շատ պարզունակ հարցերի պաշտոնական կամ կիսապաշտոնական պատասխան` իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԲՀԿ ղեկավարը չմտավ ընտրապայքարի մեջ, արդյոք այն որոշումը, որը կայացրել էր «իր մեջ»` այդ պայքարից հրաժարվե՞լն է, և արդյոբ հենց դա՞ էին հուշում ԲՀԿ-ականների հանդիպումները Հայաստանի տարբեր շրջաններում: Տիգրան Ուրիխանյանը և մնացած հայտնի կուսակցականները այդ հարցերի լիարժեք պատասխանը չգիտեն և այդ պատճառով ստիպված են սահմանափակվել ընղհանուր ձևակերպումներով` ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի, նրա բարօրության և այլն:
Բայց եթե ԲՀԿ-ի վարքագծում կարելի է, այդ ամենով հանդերձ, գտնել որոշակի տրամաբանություն, որն, ըստ երևույթին, թելադրվում է իշխանությունների բանեցրած տնտեսական և վարչական ճնշումներով կամ դրանց սպառնալիքներով, ապա ՀԱԿ-ի ուղեգիծը (հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո) ընդհանրապես տրամաբանությունից դուրս է: Իհարկե, այսօր էլ Կոնգրեսի կողմնակիցները կգտնեն բառեր, որոնք իրավիճակը կնկարագրեն լավատեսական գույներով: Կարելի է, օրինակ, գրել, որ Գագիկ Ծաոուկյանի չառաջադրվելը «Տեր-Պետրոսյանի ստրատեգիայի տրիումֆն էր», կամ` որ դրանով «մահացու հարված հասցվեց ավազակապետությանը»: Բայց լեզուն, ինչպես հայտնի է, ոսկոր չունի` ասելով չի: Այսօր ցանկացած չնախապաշարված մարդու պարզ է, որ Լեևոն Տեր-Պետրոսյանը կոնսուլտացիաների անվան տակ չպիտի սպասեր այլ թեկնածուների առաջադրվել-չաոաջադրվելուն` դա նսեմացնում է աոաջին նախագահի քաղաքական կշիռը: ՀԱԿ-ը չպիտի հույսեր կապեր համակարգի ներսում` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առաջացող ճեղքերի հետ, պիտի խաղար իր սեփական խաղը:
Հիմա սպասենք Տեր-Պետրոսյանի աոաջադրվել-չաոաջաղրվելուն: Բայց երկու դեպքում էլ, կասկած չունեմ, ՀԱԿ-ականները կասեն, որ դա հանճարեղ քայլ է»: