
Ռեալը փոխել է Մոուրինյոյի նկատմամբ իր վերաբերմունքը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը փոխել է իր վերաբերմունքը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նկատմամբ։ Այժմ ցանկանում են պորտուգալացուն ևս մեկ մրցաշրջանով պահել ակումբում, մինչդեռ վերջին շրջանում անընդհատ խոսվում էր, որ «Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է Մոուրինյոյից և պատրաստ է բաց թողնել նրան։
Այս շաբաթ բանակցություններ կընթանան մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և Ժոզե Մոուրինյոյի միջև, որտեղ ամեն ինչ պարզ կդառնա։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը