Վովա Գասպարյանն իր ենթականերին թաքուն «աչքով է արել». մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «…Աոաջին օրվանից ես նշել եմ, պնդել եմ, որ ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ…. ստորացնել մարդուն… էդ աշխատաոճը ես չեմ հանդուրժի այս հա¬մակարգում: Ծեծել չի կարելի: Դա բրեորեն հետապնդելի է»:
Հոկտեմբերի 12-ին հնչած այս խոսքի հեղինակը ոստիկանապետ Վովա Գասպարյանն Է: Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Նոր եորքի բաժնում՜ 7 ոստիկանների կողմից առանձնակի դաժանությամբ ծեծի Է ենթարկվել 31-ամյա Մհեր Անդրեասյանը, որը բերման էր ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով: Այս դեպքի մասին տեղեկացրել են Անդրեասյանի հարազատները և փաստաբանը:
Պահանջելով, որ Անդրեասյանն ընդունի իր մեղքը և ցուցմունք գրի, ոստիկանները նրան ոտքերով ու բռուցքներով ծեծի են ենթարկել, ապա սկսել են հարվածներ հասցնել աթոռով: Մհեր Անդրեասյանն այժմ կալանավորված է և շարունակում է պնդել, որ կողոպուտի հետ որևէ առնչություն չունի:
Կատարվածից կարելի է մեկ եզրակացություն անել. Վովա Գասպարյանը տեսախցիկների առաջ վերոնշյալ ելույթից հետո իր ենթականերին թաքուն «աչքով է արել», թե հանկարծ լուրջ չընդունեք: Այլ բացատրություն չի կարող ունենալ մեկ ամիս անց կատարված այս գազանությունը: