Բաժիններ՝

Գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը թանգարան է. Ժողովուրդ

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ստիպված է եղել իր սենյակը երկրորդ անգամ վերանորոգել ու կահավորել: Վերանորոգման աշխատանքները ավարտվել են, և վերջին օրերին գեներալի օգնականները զբաղված են սենյակ նոր կահույք փոխադրելով:

Աժ աշխատակիցները «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմել են, որ գեներալի կահույքն իր շքեղությամբ ապշեցրել է շատերին, իսկ ոմանք կատակել են, թե դա ոչ թե աշխատասենյակ է, այլ թանգարան»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում, որ օրերս գեներալ պատգամավորի սենյակում վնասվել էին ջեռուցման համակարգի խողովակները, ինչի հետևանքով ջուրը լցվել էր ներս` փչացնելով վերանորոգումը և կահույքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս