Բաժիններ՝

Արամ Կարապետյան. Օսկանյանը` «Բարգավաճում», Փաշինյանն էլ ՀԱԿ-ում երկար չեն մնա. Առավոտ

««Կոնգրեսի ֆինանսական և դեմոգրաֆիկ ռեսուրսները մի քիչ այն չեն:Ժողովուրդ հավաքելու ռեսուրս չունեն: Իհարկե, տրոհումներ կան, բացի դրանից,ժողովրդի վստահության մեծ ալիքը, որը կար, պարզ է, որ հիմա չկա: Այս ամենին նաև գումարվում է ֆինանսների խնդիրը, և բոլորն իրար հետ բերում է լռության»,- Aravot.am-ի հետ զրույցում կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի լռության մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու շարունակում.

«Ըստ նրա, «պարզ է, որ հիմա ՀԱԿ-ը ավելի շատ հետևում է քաղաքական դաշտի խաղին, որպեսզի կարողանա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվի, ճիշտ տեղում միանա և իր կողմը քաշի: Այսինքն, զուտ տեսական տեխնոլոգիական աշխատանք է տանում, որը, իմ կարծիքով, շատ ճիշտ է, որովհետև այլ բան անել հիմա, ուղղակիորեն չի կարող»:

Ինչ վերաբերում է կոնգրեսի կորիզի ԲՀԿ-ամետ քաղաքականությանը և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տարաձայնություններին այս հարցում, Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ դա նորմալ է. «ՀԱԿ-ը կուսակցություն չէ: Այդ տարբերությունները նորմալ են, այնտեղ կուսակցական կարգապահություն չկա, կուսակցությունների բազմազանություն է: Ամեն մեկը կարող է ունենալ իր կարծիքը: Բայց թե ոնց են այնտեղ շարունակելու առաջ գնալ` դժվար է հիմա ասել:

Իմ կարծիքով, եթե պրոցեսները գնացին այնպես, ինչպես երևում է, իմ տպավորությամբ` հա՛մ Վարդան Օսկանյանը «Բարգավաճում» երկար չի մնա, հա՛մ Նիկոլ Փաշինյանը դժվար այդպիսի արմատական դիրքորոշումներով ՀԱԿ-ում մնա: Այնպես որ մենք տեսնում ենք, որ ընտրությունների ընթացքում և հետո բազմազան է լինելու: Շատ ուրախ ենք դրա համար: Նիկոլ Փաշինյանը նոր ուժ է՝ նոր, երիտասարդ, արմատական պատկերացումներով»: Մեր հարցին, այսինքն` Նիկոլ Փաշինյանը պետք է զիջումների՞ գնա, փոխի՞ իր վերաբերմունքը, սկզբունքները` նա պատասխանեց. «Եթե եկավ այդ ուժի գաղափարը, որը չի կարող չգալ, որովհետև կյանքն է այդպես թելադրում, պարզ է, որ արմատական դիրքորոշումը հնարավոր է փոխվի, որովհետև առջեւում Ղարաբաղի հարց կա»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս