Բաժիններ՝

Երևանի մի շարք դպրոցներում բթացնում են աշակերտներին. Ժողովուրդ

««Աշակերտներին բթացնելու հերթական մեթոդն է կիրառվում դպրոցներում: «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Երևանի մի շարք դպրոցների, մասնավորապես թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանքներ` միաժամանակ նրանց տրամադրելով էլեկտրոնային կայքի հասցե` www.g-college.com-ը, որտեղ տեղադրված են տնային աշխատանքները` լուծված, պատրաստի վիճակում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Այսինքն` երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու կարող են copy past անել տնային առա-ջադրանքները և ներկայանալ դասի: Ավելին, ուսուցիչներն աշակերտներին ասել են, որ կայքից օգտվել է պետք, որպեսզի ստուգողների մոտ խայտառակ չլինեն: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը զարմացավ` «ժողովուրդ»-ից տեղեկանալով այդ մասին, և վստահեցրեց, որ պետք է արմատախիլ անել երևույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս