«Արմավիան» շենք-շինությունից և կիսամաշ համակարգիչներից ու գրասենյակային գույքից բացի նշանակալի ոչինչ չունի. Հրապարակ
«Վերջին ամիսներին ականատես ենք, թե ինչպես է սնանկանում «Արմավիան», և քննարկվում է, թե ում է բաժին հասնելու այն: Ըստ լուրերի՝ Միկա Բաղդասարովն այլ ելք չունի, քան ընկերությունը վաճառելը: Սակայն լուրերը, թե այս կամ այն ընկերությունը հետաքրքրված է «Արմավիայով», հետագայում իրականություն չեն դառնում:
Գործարարներից մեկը մեզ բացատրեց պատճառը՝ անիմաստ է մի քանի միլիոն դոլար տալ մի բանի, ինչի արժեքը հազիվ մի քանի հարյուր հազար է: Բանն այն է, որ ազգային ավիափոխադրողի լիցենզիայի ժամկետը լրանում է, և այն ձեռք բերելու հավակնություն ունեցողը դա կարող է անել մի քանի ամսից՝ լիցենզիան ձեռք բերելու միջոցով: Իսկ «Արմավիան» շենք-շինությունից և կիսամաշ համակարգիչներից ու գրասենյակային գույքից բացի նշանակալի ոչինչ չունի»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: