Ընտրակաշառք թաղապետարանի՞ց. Ժամանակ
««ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, նախագահի ընտրություններին ընդառաջ Կենտրոն թաղապետարանը թոշակառուներից անձնագրեր է հավաքում` օգնություն բաժանելու պատրվակով: Այս օրերին Կենտրոնում բնակվող թոշակառուներից շատերը, որոնց թոշակն այդպես էլ չբարձրացրեց կառավարությունը, անձնագրեր են տանում թաղապետարան ու հերթագրվում` օգնություն ստանալու ակնկալիքով»,- գրում է թերթն ու հավելում.
«Ի դեպ, թաղապետարանը թոշակառուներից թոշակի գրքույկ չի ուզում, այլ անձնագիր: Նշենք, որ Կենտրոնի թաղապետը Արա Սադոյանն է, ով ՀՀԿ կենտրոնի տարածքային գրասենյակի ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է: Գաղտնիք չէ նաև, որ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների և թաղապետարանների վրա է դրված Սերժ Սարգսյանի համար ձայն ապահովելու հարցը»: