Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանն այսօր կվերադառնա Հայաստան. Հրապարակ

Գագիկ Ծառուկյանն Ուկրաինայից, որտեղ նշում էր իր ծննդյան 56-րդ տարեդարձը, այսօր կվերադառնա` բացելու բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: Սակայն սա այս օրերին անցկացվող միակ միջազգային միջոցառումը չէ, որին նա մասնակցելու է:

Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ այն պահին, երբ Հայաստանում կլինեն Մ. Սահակաշվիլին և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ, նույն օրը Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ պատվիրակությունը Բրյուսելում կհանդիպի ԵՄ ներկայացուցիչների հետ: Այցի հետ կապված մանրամասներին ԲՀԿ գրասենյակից հրաժարվեցին պատասխանել՝ «առաջիկայում, անհրաժեշտության դեպքում հաղորդագրություն կտարածեն»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս