Բելգիական լրտեսները սոցցանցերում բացահայտել են իրենք իրենց
Բելգիայի Ազգային անվտանգության ծառայության որոշ աշխատակիցներ առանց թաքցնելու հրապարակել են իրենց տվյալները (ներառյալ՝ աշխատանքի վայրը) LinkedIn և Facebook սոցիալական ցանցերում։
Ինչպես գրում է De Standaard-ը, հատուկ ծառայությունների աշխատակիցների պրոֆիլները գտնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում, և դա արդեն հարուցել է նրանց ղեկավարության և երկրի խորհրդարանի դժգոհությունը։
Պարզվում է՝ բելգիական հետախույզներին LinkedIn-ում գտնելու համար պետք է պարզապես փնտրման պատուհանում նշել նրանց կազմակերպության անվանումը ֆրանսերեն կամ նիդեռլանդերեն լեզուներով՝ Sûreté de l’état или Staatsveiligheid։ Որոշ դեպքերում կողմնակի օգտատերերը տեսնում են միայն պրոֆիլի տիրոջ անվան սկզբնատառերը, սակայն ցանկության դեպքում՝ Google-ի միջոցով կարելի է կարդալ նրանց ազգանուններն ամբողջությամբ։
«Ռուսական և չինական հատուկ ծառայություններում աշխատում են հազարավոր մարդիկ։ Նրանք ունեն ռեսուրսներ և ժամանակ, որպեսզի գտնեն նման պրոֆիլներն ու օգտագործեն այնտեղ պարունակվող տեղեկությունները։ Այդ կայքերում գրանցվելով՝ մեր մարդիկ իրենք իրենց թշնամական գործողությունների համար թիրախ են դարձնում»,- հայտարարել է Բելգիայի ԱԱԾ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ի դեպ, «The Washington Post»-ի հոդվածագիրներից մեկը, անդրադառնալով այս լուրին, նշել է, որ մյուս երկրների հատուկ ծառայություններում իրավիճակը նույնն է։ Օրինակ, LinkedIn-ի 200 օգտատերեր որպես աշխատանքի վայր՝ նշում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, իսկ Facebook-ում ներկայացված են Ֆրանսիայի արտաքին անվտանգության վարչության աշխատակիցները։