«Գազպրոմը» 30 տարով պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ

Ռուսական «Գազպրոմը» գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզը։

Թուրքական Akfel, Bosphorus, Kibar ընկերությունները երկրի ներքին կարգավորիչից գազի ներմուծման թույլտվություն են ստացել 30 տարի ժամկետով, իսկ Bati Hatti ընկերությունը՝ 23 տարով։

Դեռևս օգոստոսին հայտնի դարձավ, որ մի շարք մասնավոր ընկերություններ իրավունք ձեռք կբերեն ներմուծել 6 միլիարդ խմ գազ, որից 2011թ. սեպտեմբերին հրաժարվել էր Botas ընկերությունը։

Գազի մատակարարումը կիրականացվի Տրանսբալկանյան գազամուղի միջոցով, որն անցնում է Ուկրաինայով, Մոլդովայով, Ռումինիայով և Բուլղարիայով։

Botas ընկերության կողմից ռուսական գազի ծավալների կրճատման պատճառով  «Գազպրոմի» մատակարարումներն այս երկիր դժվարացան։ 2011թ. «Գազպրոմը» Թուրքիա է մատակարարել 26 միլիարդ խմ գազ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930