Բաժիններ՝

«Հարուստ երկրների ակումբը» ցածր աճ է կանխատեսում Ռուսաստանի համար

Ռուսաստանի տնտեսությունը 2012թ. կաճի 3.4%-ով, իսկ 2013թ.՝ 3.8%-ով։ Նման տվյալներ է հրապարակել Տնտեսական համագործակցության և զարգացման գործակալությունը (ՏՀԶԳ), որն անվանում են նաև «հարուստ երկրների ակումբ»։

Մայիսին կազմակերպությունն ավելի բարձր աճ էր կանխատեսել. ընթացիկ տարում՝ 4.5%, հաջորդ տարի՝ 4.1%։

Ակումբը գտնում է, որ այս տարվա երկրորդ կիսամյակում թուլացած տնտեսական աճի տեմպը 2013թ. թափ կառնի՝ նավթի գների աճի և եվրոյի գոտու ճգնաժամի բացասական ազդեցության թուլացման արդյունքում։

ՏՀԶԿ-ի կանխատեսումները գրեթե համընկնում են ՌԴ տնտեսական զարգացման գնահատականների հետ։ Գերատեսչության կանխատեսումների համաձայն, տնտեսական աճը 2012թ. կազմելու է 3.5%։

Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը  2012թ. երկրորդ կիսամյակում թուլացել է։ Երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ն աճել է 2.9%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս