Բաժիններ՝

«Մուշ» ռեստորանում փաստաբանին ծեծելով սպանած նախկին ոստիկանը կալանավորվեց

Այսօր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արամ Մաթևոսյանը միջնորդությամբ դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստն ացկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը: Ա. Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:

Քիչ առաջ Ա. Վերանյանը դատարանից տեղափոխվեց ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ու քանի որ նա նախկինում աշխատել է ոստիկանության օպեր-լիազոր, նրան առավոտյան տեղափոխելու են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (միլիցեքի բանտ): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել և որպես խափանման միջոց է որոշվել ընտրել Արեն Վերանյանի և Սամվել Դիլոյանի նկատմամբ:

Նշված անձինք մեղադրվում են նոյեմբերի 18-ին ժամը 22-ի սահմաններում Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում ոստիկանության նախկին քննիչ, այնուհետև փաստաբանական գործունեությամբ զբաղվող, Փաստաբանների պալատի անդամ, 3 երեխայի հայր Սամվել Շարբաթյանին ծեծելով սպանելու մեջ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս