«Վազ 2107»-ի վարորդը բախվել է «Գազ 66»-ին. կինը մահացել է, իսկ ամուսինն ու հարսը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտոովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Սալվարդ գյուղի բնակիչ, 46-ամյա Լյուդվիգ Ավետիսյանը, վարելով «Վազ 2107» մակնիշի 23 ՍՕ 378 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ-ին՝ Շիվա գյուղի հատվածում, Երևանից դեպի Սիսիան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող «Գազ 66» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենային: Հարվածի հետևանքով «Գազ 66»-ը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրահեռացման առվի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ավետիսյանը և ուղևոր՝ 22-ամյա Մելինե Սվասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը՝ 35-ամյա Ասյա Բախշյանը տեղում մահացել է: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի ենթարկված վարորդն ու մահացածը ամուսններ էին, իսկ Մելինեն իրենց հարսն էր: Նրան Երևանից տանում էին իրենց գյուղ:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Լևոն Եղոյանը: Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ կայանված «Գազ 66»-ի պատկանում է ՀՀ ՊՆ-ին:
shamshyan.com