
Եվրասիականության ջատագովները կուսակցություն են ստեղծում

168.am-ը քիչ առաջ հաղորդագրություն է ստացել, որում ասվում է «Նոր Հայաստան» անունը կրող կուսակցություն ստեղծելու նախաձեռնության մասին:
Ըստ հաղորդագրության՝ այդ նախաձեռնության համակարգողը Բաբկեն Հարությունյանն է, ով նաև «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության (հ/կ) հիմնադիրն է:
Դատելով նախաձեռնության համակարգողի աշխարհաքաղաքական կողմնորոշումներից՝ կարելի է եզրակացնել, որ սա ևս ռուսական նախագիծ է, թերևս, համապատասխան աջակցությամբ:
168.am-ի տեղեկություններով՝ կուսակցության հիմնադիրները «Եվրասիական ինտեգրացիա» հ/կ-ի անդամներն են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են, դեռևս հայտնի չէ, թե ինչ նպատակ են հետապնդում ռուսամետ այս կուսակցության ստեղծողները: