Դովլաթյանն ինքնաբացարկ է հայտնել
ՀԱԿ անդամ, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ով իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 1 ընտրատարածքում, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր դիմում է ներկայացրել ԸԸՀ, որում նշել է իր ինքնաբացարկի մասին:
«Թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ զանգված) ընտրատրածքի ընտրողներ, համակիրներ, կուսակցական ընկերներ:
Քիչ առաջ ես ներկայացրել եմ դիմում` դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական կարգով արտահերթ ընտրություններին մասնակցության իմ ինքնաբացարկի մասին: Այն հնարավորությունները, որոնք կային այդ տարածքում ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար, մնում են ուժի մեջ, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ինձ և իմ ընկերներին ստիպեցին առժամանակ չմասնակցել ընտրություններին:
Հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այս վերջին օրերին աջակցել են և պատրաստ էին աջակցել ինձ, ընտրարշավի ընթացքում:Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ էին քվեարկել և պաշտպանել իմ թեկնածությունը դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին:
Ուզում եմ նշել, որ Աժ պատգամավորի մանդատը ինձ եւ իմ կուսակցական ընկերների, ինչպես նաեւ համախոհների համար գերնպատակ չէր: Ապացույցը` 2012թ. մայիսին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջում ինքնակամ գրանցվելու փաստն է:
Ուզում եմ նշել, որ Աժ պատգամավորի մանդատը ինձ եւ իմ կուսակցական ընկերների, ինչպես նաեւ համախոհների համար գերնպատակ չէր: Ապացույցը` 2012թ. մայիսին տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջում ինքնակամ գրանցվելու փաստն է:
Իմ կուսակցական ընկերների և աջակիցների հետ հարցը քննարկելուց հետո, այսօր որոշեցինք` մեր ունեցած հնարավորությունները և ռեսուրսները խնայել, առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություննրին ընդդիմադիր թեկնածուի օգտին ներդնելու նպատակով: Միաժամանակ որոշեցինք չխանգարել նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին` մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ նրա կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով»: