ՀԲՄ-ն շնորհավորել է բանկային ոլորտի աշխատողներին
Հայաստանի բանկերի միությունը շնորհավորական ուղերձ է հղել Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին` իրենց անգնահատելի աշխատանքի համար եւ մաղթում բարեկեցություն, երջանկություն եւ մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
Համակարգի աշխատակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի կայուն եւ մրցունակ համակարգ:
Հասարակությունը գնահատում է բանկին իր գործով եւ գործելակերպով: Մասնավորապես, բանկային համակարգ ասելով հասկանում ենք համակարգն իր աշխատակիցներով: Համակարգը համատեղ ջանքերով կառուցված մի ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրը հստակ գիտի եւ պատկերացնում է իր անելիքը: Բանկի համբավը բարձր պահելը աշխատակիցներից յուրաքանչյուրի պարտքն ու պատասխանատվությունն է:
Այսօր համակարգն իր աշխատակիցների շնորհիվ քայլում է ժամանակի պահանջներին համընթաց: Ավելին, այն ի զորու է հմտորեն հաղթահարել դժվարությունները, խոչընդոտները եւ ճգնաժամերը: Սա վկայում է կայացած համակարգ ունենալու եւ կայունության մասին: Մեր համակարգի փիլիսոփայությունը կայանում է մեծ ձգտումներ եւ ձեռքբերումներ ունենալու մեջ: Համակարգն իր մասով հսկայական պատասխանատվություն է կրում` զարգացման եւ երկրի տնտեսության կայունության ապահովման համար:
Հայացք նետելով ՀՀ բանկային համակարգի անցած ճանապարհին` կարելի է ասել, որ համակարգի ձեւավորումն ու կայացումը բովանդակալից, նպատակային ու հաջողություններով պսակված աշխատանքի արդյունք է արտացոլում»: