«Հանրապետություն» կուսակցությունը սատարելու է Ստեփան Սաֆարյանին
«Ս/թ դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում տեղի են ունենալու ՀՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ, որտեղ պատգամավորության թեկնածու է առաջադրվել, նաև «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Լինելով Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, ծավալել է արդյունավետ գործունեություն` ինչպես օրենսդիր մարմնում, այնպես էլ հանրային կյանքում ու Եվրոպական կառույցներում, ակտիվորեն իրականացրել է քաղաքացիների ոտնահարված իրավունքների պաշտպանություն:
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին և կոչ է անում Երևան քաղաքի Ավանի և Նոր-Նորքի ընտրողներին դեկտեմբերի 2-ին քվեարկել հասարակական և քաղաքական գործչի օգտին»:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ