Բաժիններ՝

Կստեղծվի արտահանման վարկավորման գործակալություն

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանում արտահանման վարկավորման գործակալության»` որպես վարկային ապահովագրական ընկերության ստեղծման միջոցառումների ցանկին։ Ինչպես նշում է կառավարությունը, արտահանման վարկավորման ապահովագրությունը՝ որպես ՀՀ կառավարության արտահանման աջակցության քաղաքականության գործնական լուծում, գործիք է, որը կառավարության աջակցությունը կհասցնի մեծ թվով շահառուների` արտահանողների, բազմապատկելով կառավարության ներդրած ֆինանսական ռեսուրսները։ Զարգացման հաջորդ փուլում համակարգը դառնում է ինքնաֆինանսավորվող և սկսում է գործել առևտրային հիմունքով, ինչպես վկայում է եվրոպական երկրների փորձը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս